ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրավացի չի եղել՝ երկիր թողնելով հազարավոր միգրանտների: Այս մասին Թրամփն ասել է ֆրանսիական Valeurs Actuelles ամսագրին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ Անգելա Մերկելը ողբերգական սխալ է գործել միգրանտների հարցում»,- ասել է Թարմփը:
«Եթե դուք իրավիճակին գրագետ և վճռականորեն չմոտենաք, այո, սա Եվրոպայի վերջն է: Դուք կարող եք բախվել իրական հեղափոխությունների»,- հավելել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Բրյուսելը դարձել է ահաբեկիչների տարածման միջավայր, Փարիզում և Ֆրանսիայի այլ մասերում մի քանի շրջաններ, ըստ նրա, նույնպես դարձել են արգելված գոտիներ:
«Ցավոք, Ֆրանսիան հիմա այնպիսին չէ, ինչպիսին մի ժամանակ էր, ինչպես նաև Փարիզը»:
«Ես միշտ ինձ մոտ ատրճանակ ունեմ: Եթե ես «Բատակլանում» լինեի, կարող եմ ասել՝ ես կրակ կբացեի»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը նկատի է ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունները, որոնց զոհ է դարձել 130 մարդ, ավելի քան 350 հոգի վիրավորվել է: