Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարի՝ Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրը ժամանել է Անկարա։ Այդ մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Նրանց խոսքերով՝ Ռահիմփուրը Թուրքիայի մայրաքաղաքում է գտնվում երկկողմ ու տարածաշրջանային թեմաները քննարկելու համար։ Այդ հարցերը նա քննարկել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հաղորդվում է, որ նման հանդիպումներ անցյալ տարի կազմակերպվել են Իրանում։