Լոնդոնի «Չելսի»-ն կարող է նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Ջոն Թերիին: Այդ մասին հայտնում է The Times-ը:
Տեղեկությունների համաձայն՝ դա կապված է լոնդոնյան ակումբի մյուս կենտրոնական պաշտպանի՝ Կուրտ Զումայի վնասվածքի հետ, ով վնասել է խաչաձև կապաններն ու երկար ժամանակով դուրս մնացել շարքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձյն՝ «Չելսի»-ն որոշել էր չերկարաձգել Թերիի պայմանագրի ժամկետն ու ֆուտբոլիստը պետք է լքեր ակումբն ամռանը: