Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Դրվում է Հովիկ Աբրահամյանի «վերջի» առաջին քարը

Այսօր երեկոյան՝ սովորականից մեկ օր շուտ, տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ, ըստ ամենայնի, կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևն ու ձևաչափը։ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև տեղի ունեցողը 2014 թվականի ապրիլին իրականացված ներիշխանական յուրօրինակ թավշյա հեղաշրջման արդյունքների վերանայում է: 2014-ի ապրիլին ոչ իշխանական բևեռը՝ ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և Հովիկ Աբրահամյանի խնամիությամբ, վճռական գրոհ ձեռնարկեց կառավարության ուղղությամբ՝ հայտարարելով շուրջօրյա հանրահավաքների որոշման մասին: Սերժ Սարգսյանը իրավիճակը հանգուցալուծեց կառավարության պաշտոնանկությամբ, ազատեց Տիգրան Սարգսյանին, իսկ մի քանի օր հետո վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին:

Ընդ որում՝ այստեղ առանձնահատուկն այն հայտարարությունն էր, որ Սերժ Սարգսյանը արեց ՀՀԿ գործկոմին Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելիս՝ ասելով, որ նրան է տալիս կառավարության ձևավորման կադրային քաղաքականության լիակատար ազատություն: Եվ կառավարության նոր կազմն էլ այդ ժամանակ վկայեց, որ Սերժ Սարգսյանն այդ կազմում ավելի շատ, թերևս, եղել է դիտորդի կարգավիճակում:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը հիշեցնում էր մինչև 2007-08 թվականների կառավարությունը, որտեղ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր, իսկ նախագահն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Դրանից հետո ոչիշխանական բևեռն արդեն անցավ նախագահական թիրախավորման՝ հայտարարելով թեժ աշնան մասին, համաժողովրդական շտաբների ստեղծման մասին: Դրանից հետո Սերժ Սարգսյանն անցավ հակագրոհի՝ այլևս չունենալով նահանջի տեղ: Դրա արդյունքում տեղի ունեցավ փետրվարյան «հակահեղափոխությունը» և հաշտությունը Հովիկ Աբրահամյանի տանը, բայց արդեն Սերժ Սարգսյանի պայմաններով:

Եթե Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքականությունից դուրս, ապա Հովիկ Աբրահամյանը մնալով քաղաքականության մեջ՝ հայտնվեց «կադրային քաղաքականության ազատությունից» դուրս:

Այսօր Հովիկ Աբրահամյանի ձախողած կառավարության որոշ անդամների փոփոխության շուրջ քննարկումների փաստը այդ գործընթացի վերջնական փուլն է, որտեղ կառավարության կազմի քննարկումները իրականացվում են, մեծ հաշվով, առանց Հովիկ Աբրահամյանի, կամ նա մասնակցում է ընդամենը որպես սուբյեկտներից մեկը, սակայն ոչ վճռորոշը կամ որոշողը: Ընդ որում՝ Աբրահամյանի ամենամեծ խնդիրը ըստ էության այն է, որ ներկայումս տեղի ունեցողը մեկ տարի առաջ նրա իսկ տանը համաձայնեցվածի և գծագրվածի շրջանակում է, այսինքն՝ այն գինն է, որ նա թերևս վճարել է խնամի Գագիկ Ծառուկյանին առավել բարդ հետևանքներից զերծ պահելու համար: Եվ այդ հանգամանքը այսօր անկասկած խիստ սահմանափակում է առկա գործընթացում Հովիկ Աբրահամյանի լիարժեք սուբյեկտության, այսինքն՝ բաց խաղի միջոցով սեփական շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու հնարավորությունները: Դրան գումարվում է, ինչպես վերևում նշեցինք, այն սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որը ևս շոշափելիորեն կաշկանդում է Հովիկ Աբրահամյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում