Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել հայ-հնդկական համագործակցության մակարդակը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բարձր գնահատելով առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ներկա մակարդակը՝ նախարարը նշել է. «Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում բարեկամ Հնդկաստանի հետ մեզ հաջողվեց առողջապահության ոլորտում էապես խորացրել և ընդլայնել համագործակցության ծրագրերը»:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև մեր երկրում ավանդական բժշկության փորձն ուսումնասիրելու ուղղությամբ:

Սուրեշ Բաբուն ասաց, որ հնդկական կողմը համագործակցության առաջարկներ է արել նաև դեղարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ: Դեղարտադրության ոլորտում համագործակցության շրջանակում 2015թ. փետրվարին Հայաստան էր ժամանել գործարարների մեծ պատվիրակություն Հնդկաստանից:

«Հնդկական կողմն աշխատանքներ է տանում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ` այնտեղ ավանդական բժշկության դասընթացներ, կրթական ծրագրեր անցկացնելու ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Նա նաև ընդգծեց, որ մեծաթիվ հնդիկ ուսանողներ տարիներ շարունակ հաջողությամբ Հայաստանում ստանում են բժշկական բարձրագույն կրթություն, ձեռք են բերում մասնագիտական հմտություններ:

Դիվանագետը հայտնեց, որ հնդկական կողմը շահագրգրված է նաև մարտի սկզբին Երևանում կայանալիք «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովին մասնակցելու հրավերով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է, որ երկու երկրի միջև առկա է մեծ ներուժ առողջապահության տարբեր ճյուղերում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար:

Նշենք, որ 2014թ. ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» Փոխըմբռնման հուշագիր, որով Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և հանրապետության 9 մարզային բժշկական կենտրոններին հատկացվել են հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:

2013թ. սեպտեմբերին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի բաժանմունքին նվիրաբերել է թալասեմիա հիվանդությունը բուժող դեղեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում