Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Կառավարությունը հետ է վերցնում Մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ից. գնորդը փողը չի տվել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության վաղվա նիստին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումը: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը պետք է 10-օրյա ժամկետում լուծի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Ըստ կառավարության հիմնավորման՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Ասել է թե՝ նոր գնորդը մինչ այժմ չի վճարել 30 մլն ԱՄՆ դոլար գումարը:

Հիշեցնենք, որ համալիրի շենքը և դրա հարակից տարածքը դեռ 6 ամիս առաջ 30 միլիոն ամերիկյան դոլարով վաճառվել էր «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» մինչ օրս անհայտ ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր վաճառթից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 20-ին:

Իսկ սեպտեմբերի 1-ին փոխվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը. Համալիրը ձեռք բերած «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի նոր սեփականատեր էր դարձել ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, հետախուզման մեջ էր ԱՄՆ-ում։
Ըդն որում՝ կառավարության հետ կնքած պայմանագրով՝ նոր գնորդը պարտավորվել էր ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում անել, պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր համալիրի 99 աշխատողների հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք:

«ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ»-ը նպատակ ուներ համալիրում ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու էր հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Հյուրանոցներն ունենալու էին 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Իսկ փակ ջրային ատրակցիոնը ունենալու էր ավելի քան 18 հազար քմ մակերես, աշխատելու է կլոր տարին: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում և ապահովելու էր առնվազն 250 նոր աշխատատեղ:
Ժամանակին Մուրադյան եղբայրները՝ համալիրի նախկին սեփականատերերը, երեք տարվա ընթացքում ավելի քան 40 միլիոն դոլար էին ներդրել կառույցի և շրջակա տարածքի բարեկարգման համար: Համալիրը նախորդ տարվա գարնանը նրանցից խլվեց 20 միլիոն դոլարի պարտքի դիմաց: Հիշեցնենք, որ 2005-ի սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7,5 մլն դոլարով պետությունը վաճառել էր «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի հիմնադիր Մուրադյան եղբայրներին: 2013-ի նոյեմբերին, սակայն, կառավարությունը, ի դեմս ֆիննախի ու ՊՆ-ի, համալիրի սեփականատեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել 10,2 մլրդ դրամ (ընկերությունն այս չափով վարկային պարտավորություն ուներ կառավարության առաջ):

Դատարանը բավարարել էր հայցը, 2014-ի մայիսին հարկադիր աճուրդի էր հանվել մարզահամերգային համալիրի գույքը, որը գնորդ այդպես էլ չունեցավ ու օգոստոսին պետականացվեց հենց 10,2 մլրդ-ով:

Մարզահամերգային համալիրի նախկին տերը՝ Հարություն Մուրադյանը, դիմել է Եվրադատարան՝ պահանջելով ապօրինի ճանաչել Հայաստանի դատարանների և կառավարության որոշումները՝ համալիրն իրենից վերցնելու առթիվ: Ըստ նրա ներկայացուցչի՝ կառավարությունն ակնհայտ օրենքի խախտմամբ շենքը խլել է սեփականատիրոջից, և սեփականատիրոջը պարտքը փակելու որևէ հնարավորություն չի տրվել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում