Մախաչկալայի «Անժի»-ն Իսպանիայի Մարբելյա քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական խաղ է անցկացրել անգոլական «Բենֆիկա Լուանդա» թիմի հետ:
Մախաչկալայի թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել «Բենֆիկա Լուանդա»-ի նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ է դուրս եկել «Անժի»-ի մեկնարկային կազմում: