Լոնդոնի Հեմփթոն-կորթ պալատում ավելի քան 450 տարվա մեջ առաջին անգամ մատուցվել է լատիներեն կաթոլիկ պատարագ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պալատում ապրած Հենրիխ VIII թագավորն անձամբ է նպաստել Հռոմից Անգլիկան եկեղեցու առանձնացմանը:
Լատիներեն պատարագը մատուցել է Անգլիայի և Ուեսլի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ կարդինալ Վինսենտ Նիքոլսը:
Լոնդոնցի եպիսկոպոս Ռիչարդ Շարթրը ևս ներկա է եղել հանդիսությանը և քարոզ ասել:
Բացի դրանից՝ XVI դարի կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ է կատարել The Sixteen հայտնի անսամբլը:
Թյուդորների դինաստիայից թագավորն իրեն Հռոմի պապից անկախ եկեղեցու գլուխ է հայտարարել 1534թ.: