Ֆրանսիայի Ազգային ժողովն աջակցել է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին, որը վերաբերում է ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձանց քաղաքացիությունից զրկելուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Օրինագծին կողմ է արտահայտվել 162 խորհրդարանական, դեմ՝ 148-ը։
Երկրի վարչապետ Մանուել Վալսը դրական է գնահատել քվեարկության արդյունքները։ Նրա խոսքով՝ կանցկացվի ևս մեկ քվեարկություն։
«Կարծում եմ, որ հավանությունը (հաջորդ քվեարկությանը) կլինի ավելի լայն, և սահմանադրական բարեփոխումն առաջ կշարժվի»,- ասել է Վալսը։
Ստորին պալատի որոշման հաստատման համար կրկնակի քվեարկությունը ծրագրված է փետրվարի 10-ին։