Թուրինի «Յուվենտուս»-ի կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է մնալ Թուրինում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Calciomercato-ի տեղեկությունների համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է պայմանագիր ստորագրել 27-ամյա Կուադրադոյի հետ: «Յուվենտուս»-ը պատրաստ է 14-15 մլն եվրո վճարել «Չելսի»-ին՝ պահանջվող 10 մլն եվրոյի փոխարեն:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն 18 հանդիպում է անցկացրել իտալական ակումբի կազմում, երեք գոլ է խփել և գոլային վեց փոխանցում կատարել: