Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ Պոոպոն լիճը դադարել է գոյություն ունենալ՝ հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ ) արբանյակային նկարահանումների արդյունքում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Պոոպոյի աստիճանաբար գոլորշիացումը հաստատվում է ԵՏԳ-ի նկարների շարքով՝ արված 2014 թվականի ապրիլին, 2015 թվականի հուլիսին և 2016 թվականի հունվարին: Նախկինում այդ լիճը զբաղեցրել է 3 հազար քառ. կմ տարածք և չափերով համարվել է երկրորդը Տիտիկակիից հետո:
Ոչ մեծ խորությամբ (3մ) և փոփոխական եղանակային պայմաններում այդ լիճը առաջին անգամ չէ, որ անհետանում է: Ամբողջովին գոլորշիացման նախորդ դեպքը գրանցվել է 1994 թվականին, սակայն դրանից հետո այն կրկին լցվել է ջրով: Այս անգամ փորձագետները անհանգստանում են, որ վերականգնման պրոցեսը երկար կտևի, եթե այն ընդհանրապես տեղի ունենա: