Թուրքիայում 2 տղամարդու դատապարտել են 13 տարվա ազատազրկման՝ 8 տարի առաջ համադասարանցուց պաղպաղակ և աղի արևածաղկի փաթեթ գողանալու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել՝ չնայած «տուժածը» ոչ մի անգամ ոստիկանություն չի դիմել: Գործին ընթացք են տվել ուսուցիչները, որոնք հույս են ունեցել վախեցնել տղաներին, որոնք 6 այլ դպրոցականների հետ նաև կոնֆետներ են գողացել:
Դատավարության սկզբում մեղադրյալները դեռ սովորել են դպրոցում, նրանք եղել են 14 և 15 տարեկան: Չնայած դատավարությունը տևել է 8 տարի՝ տղամարդիկ, որոնք հիմա 22 և 23 տարեկան են, կարողացել են ավարտել ուսումը: Նրանցից մեկը նույնիսկ համալսարան է ընդունվել: Ոստիկանությունը նրան բռնել է քննության գնալիս: