CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր համար ամենածանր միտքն այն է, որ ավագ դուստր Մալիան մի օր լքելու է «ընտանեկան բույնը»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
This Morning ծրագրի հաղորդավարուհին Օբամային հարցրել է, թե ո՞րն է նրա համար ամենածանրը, քանի որ սովորական մարդկանց տեսակետից նախագահի պաշտոնում նա անցնում է անհավանական սթրեսների միջով: Օբաման պատասխանել է, որ իր համար ամենածանր սթրեսն այն է, որ դուստր «Մալիան հեռանալու և իրեն լքելու է»:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ դստեր ավարտական երեկույթը իր համար շատ զգացմունքային իրադարձություն կլինի, և ինքը այնտեղ լաց կլինի:
Տասնյոթամյա Մալիա Էն Օբաման ավարտում է Վաշինգտոնի Sidwell Friends School դպրոցը: Աշնանը հավանաբար նա իր ուսումը կշարունակի ամերիկյան քոլեջներից մեկում, որի պատճառով հարկ կլինի տնից տեղափոխվել: