Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Հայտարարություն. Հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը գալիք ամիսների ընթացքում պետք է քննարկի և ընդունի նոր Ընտրական oրենսգիրքը, որը էականորեն տարբերվելու է գործող օրենսգրքից: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական ցուցակներում կան հարյուր հազարավոր երկրից բացակայող և մահացած քաղաքացիներ, ինչը այդ անձանց փոխարեն քվեարկելու մեծ ռիսկեր է բացում, ինչպես նաև այն, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ արձանագրվեցին կրկնաքվեարկության բազմաթիվ դեպքեր, ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ կարևորում են կրկնաքվեարկությունների դեմ պայքարի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Առավել արդյունավետ մեխանիզմ մենք համարում ենք ընտրողների ստորագրություններով (քվեարկությանը մասնակցած անձանց) ցուցակների հրապարակումը, որի շնորհիվ բավականին դյուրին կլինի բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության դեպքերի բացահայտումը:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ՝

  1. Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը չի կարող դիտարկվել, որպես քվեարկության գաղտնիության խախտում, քանի որ գործող (նոր) Սահմանադրության 7-րդ հոդվածով գաղտնի է հենց քվեարկությունը և ոչ քվեարկության մասնակցությունը: Ավելին, Քրեական օրենսգիրքի 154-րդ («քվեարկության գաղտնիությունը խախտելը») հոդվածում հստակ ամրագրվում է, որ «քվեարկության գաղտնիություն» եզրույթը վերաբերվում է բացառապես ընտրողի քվեարկության արդյունքին և ոչ այդ քվեարկությանը մասնակցության փաստին և չկա «քվեարկության գաղտնիություն» եզրույթի որևէ այլ մեկնաբանություն:
  2. Քվեարկության գաղտնիության նպատակը նա է, որ ընտրողը կարողանա արտահայտել իր կամքը և որևէ մեկը չիմանա, թե ինչպես է նա քվեարկել: Սակայն քվեարկության մասնակցության փաստը ընտրողը չի կարող գաղտնի պահել և յուրաքանչուր անձ որոշակի ռեսուրսների առկայության պարագայում կարող է օրինական եղանակներով պարզել կոնկրետ քաղաքացու քվեարկության մասնակցել/չմասնակցելը: Օրինակ, դա կարելի է անել ընտրական տեղամասի ելումուտը վերահսկելով, կամ դա կարող են անել վստահված անձինք՝ ընտրական տեղամասի ներսում (քվեարկության օրը): Ավելին, օրենսդրությամբ որևէ կերպ ամրագրված չէ (և չի էլ կարող ամրագրված լինել) քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի գաղտնագրումը և պետությունը չի ապահովում (և չի էլ կարող ապահովել) քաղաքացու՝ գաղտնի կերպով քվեարկության մասնակցությունը:
  3. Գործող (նոր) Սահմանադրության 51-րդ հոդվածն ամրագրում է, որ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միմիայն հանրային շահով, կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ոչ միայն չի ոտնահարում հանրային որևէ շահ, այլև բխում է արդար ու հավասար ընտրությունների հանրային շահից, որն ամրագրված է նույն Սահմանադրության 7-րդ հոդվածով:
    Միաժամանակ, քաղաքացու՝ քվեարկության մասնակցության փաստի հրապարակումը որևէ կերպ չի հանդիսանում հիմնական իրավունք կամ ազատություն, քանի որ ոչ Սահմանադրությունում, ոչ էլ որևէ այլ տեղ գրված չէ, որ քաղաքացին քվեարկությանը գաղտնի մասնակցելու իրավունք ունի: Հետևաբար ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները պետք է լինեն մատչելի:
  4. Թեև ՀՀ Սահմանադրական դատարանն այդ կապակցությամբ 2012 թվականին արտահայտել է իրավական դիրքորոշում՝ նշելով, որ «քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն», սակայն հավելել է, որ «ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որևէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել»։ Փաստացի, ՍԴ-ն արձանագրել է, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական չէ, սակայն չի էլ նշել, որ հրապարակումը կլինի հակասահմանադրական: Այլ կերպ ասած. ՍԴ-ն այդ հարցի լուծումը թողել է Ազգային ժողովին։
  5. Թեև որոշ առաջատար ժողովրդավարական երկներում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները չեն հրապարակվում, սակայն հարկ է նկատել, որ այդ երկրներում ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը մեծ է, ընտրական ցուցակները ուռճացված չեն, իսկ կրկնաքվեարկությունների քանակը շեշտակիորեն պակաս է հայկականից: Ավելին, կան նաև ժողովրդավարական պետություններ, ուր ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա և այլն):

Հետևապես, ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին նոր Ընտրական օրենսգրքում նախատեսել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման ինստիտուտ՝ որպես կրկնաքվեարկությունները կանխարգելող մեխանիզմ, որը կսպասարկի արդար և հավասար ընտրությունների հանրային գերակա (սահմանադրական) շահը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ

Միջազգային Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրասենյակ

Երևանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Խազեր» ՀԿ

«Փոքր և միջին  բիզնեսի հիմնադրամ» ՀԿ

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Շողեր Միություն» ՀԿ

«Ուրբան» հիմնադրամ

 

9-ը փետրվարի 2016թ.

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում