Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ` նախ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, այնուհետ նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Դավթաշեն վարչական շրջանի և Ստեփանակերտ ու Մարտակերտ քաղաքների հետ ձևավորված բարեկամության ամրապնդմանն առչվող ծրագրերը: Երևանյան պատվիրակության անդամները երկու քաղաքներում էլ սոցիալական աջակցության նպատակով նվիրաբերել են կենցաղային իրեր, ինչպես նաև հեռուստացույց՝ խիստ կարիքավոր ընտանիքներից մեկին տրամադրելու համար: Առաջիկայում փոխայցելություննե րը կշարունակվեն: