ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը: