Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այն մինչև 2021 թվականը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ատլետիկո»-ի հետ դարպասապահի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Սլովենացին «Բենֆիկա»-ից իսպանական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին:
Օբլակը 29 հանդիպում է անցկացրել և «չոր» խաղերի առաջատար է Պրիմերայում: Նա գոլ բաց չի թողել 14 հանդիպումներում: