Թուրքիան և ԴԱԻՇ-ը գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում մաքսանենգության նոր տարբերակներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում։
«Տեղեկություններ կան այն մասին, որ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի կապերը թուրքական ղեկավարության հետ,- ասել է Լավրովը:- Նրանք քննարկում են գործողության տարբերակները ներկա պայմաններում, երբ մեր օդատիեզերական ուժերի հարվածներով մաքսանենգության ավանդական երթուղիների հնարավորությունները լրջորեն սահմանափակվել են»։