ԵՄ-ն ամռանը կարող է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը՝ ասել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
«Եվրահանձնաժողովը պատրաստվում է օրենսդրական առաջարկությունը փոխանցել Եվրախորհրդարանին և անդամ երկրներին: Վերջնական քաղաքական որոշումը պետք է ընդունվի Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի կողմից՝ օրենսդրական առաջարկը ներկայացնելուց հետո: Դա հավանաբար տեղի կունենա ամռանը, հնարավոր է՝ ավելի վաղ»,- ասել է Ավրամոպուլոսը՝ հավելելով, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման հարցով գործողությունների ծրագրի բոլոր պահանջները: