Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կատակել է Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչը ներկա է եղել դորտմունդյան ակումբի՝ «Հերտա»-ի դեմ հանդիպմանը:
Մոուրինյոյին հրավիրել է «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Այդ մասին ոչինչ չգիտեմ: Սարսափելի է»,- կատակել է Տուխելը և հավելել. «Այդ մասին գիտեի դեռ խաղից առաջ: Նորմալ է: Վատ կլինի, եթե Մոուրինյոն փոխարինի ինձ հաջորդ շաբաթ: Ստիպված կլինեմ նորից աշխատանք փնտրել»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը: