ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: