General Motors ամերիկյան կոնցեռնը հայտնել է արգելակների հետ կապված խնդիրների պատճառով 470 հազարից ավելի մեքենաների հետկանչի մասին՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում հետ են կանչվել 2015-16թթ. արտադրության 426.573 Chevrolet Silverado HD, GMC Sierra HD և Chevrolet Tahoe մեքենաներ։ Կանադայում հետ է կանչվել 46.837 Chevrolet Tahoe մեքենա։
Կոնցեռնին հայտնի չեն թերության պատճառով ավտոճանապարհային պատահարների դեպքեր։
Այդ մեքենաներում առկա է արգելակման ոտնակի թերություն, ինչի պատճառով այն պատշաճ կերպով չի արձագանքում սեղմմանը։