Ամերիկացի տնտեսագետի մշակած համակարգչային համակարգը Ռուբիկ-կուբիկը հավաքել է 0,887 վայրկյանում: Ռեկորդի մասին հայտնում է Gizmag-ը:
Երբ ինժեներ և տնտեսագետ Ադամ Բիրի մշակած Sub1 համակարգին տրվում է «մեկնարկ» հրամանը, բացվում են վեբ-տեսախցիկները, դրանք լուսանկարում են կուբիկի բոլոր կողմերը, տեղեկությունը փոխանցում են համակարգչին, որը հաշվարկում է օպտիմալ լուծումը Կոցեմբայի երկփուլ ալգորիթմի միջոցով: Այդ որոշումը փոխանցվում է միկրոպրոցեսորին, որը հրահանգ է տալիս 6 մանիպուլատորներին:
Կուբիկը հավաքվել է 20 քայլով՝ 0,887 վայրկյանում: Թեև ցուցադրման ժամանակ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը ներկա չի եղել, մոտ ժամանակներս Բիրն իր ձեռքբերումը գրանցելու հայտ կներկայացնի: