Միգրացիոն խնդրի լուծման կարողությունը ԵՄ ապագայի համար կդառնա գլխավոր փորձությունը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին՝ Հռոմում ԵՄ հիմնադիր-երկրների (Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ) արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ փոխանցում է TASS-ը:
Դիվանագետը հայտնել է, որ Եվրոպայի ապագայի մասին բանակցությունների կենտրոնում եղել է «սրված միգրացիոն ճգնաժամը»:
«Այդ խնդիրը լուծելու ունակությունը ապագա հանրության համար կդառնա գլխավոր փորձությունը»,- ասել է նա: