Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունը կարող է վերջին Մունդիալը լինել իր համար:
«Կարծում եմ՝ Քաթարի Մունդիալը վերջինը կլինի ինձ համար: Հաճախ եմ հանգիստս անցկացնում Քաթարում, ինչպես նաև Դուբայում: Երջանիկ եմ, որ այդ մրցաշարը, հավանաբար, իմ վերջին մրջազգային մրցաշարը կդառնա»,- ESPN-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել է, որ շուտով կարող է հեռանալ «Ռեալ»-ից: