Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Բագրատյանի հումանիզմը կարող է հանրային դժգոհություն առաջացնել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում: Բագրատյանն առաջարկում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք, բացառությամբ սեփականատիրոջ երեխաների սեփականության և օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի, շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների՝ ներառյալ ալիմենտի, կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, և այն իրավունքների, որոնք զիջելն այլ անձի արգելվում է օրենքով»:

Հրանտ Բագրատյանը այս փոփոխությունը հիմնավորում է հետևյալ կերպ՝ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում: Այդ իրավունքը այսօր չի գործում անչափահաս, այդ թվում փոքրահասակ քաղաքացիների պարագայում: Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների՝ սեփականատերերի կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատությունների: Հաճախ, գրավատուների կողմից վարկերի կամ ներգրաված դրամական միջոցների չվերադարձման պարագայում, գրավառուները բռնագրավում են գրավադրված բնակարանները: Արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը: Շատ երկրներում, այդ թվում և՝ հետխորհրդային, արգելվում է գրավադրման դիմաց բնակարանների բռնագրավումն ու իրացումը բանկերի կողմից:

Բագրատյանի ներկայացրած իրավիճակը չափազանց տիպիկ է շատ հայ ընտանիքների համար: Հազարավոր նման դեպքեր են հայտնի, երբ ամբողջ ընտանիքներ, այդ թվում և՝ ընտանիքներ, որտեղ կան մեկ և ավելի անչափահաս երեխաներ հայտնվում են փողոցում, քանի որ գրավադրված գույքը առգրավվում է բանկերի կողմից և այնուհետև վաճառքի հանվում: Նման փոփոխության իրականացումը հնարավորություն կտա կանխել նման դեպքերի կրկնությունը, և այս փոփոխությունը առաջին հայացքից չափազանց հումանիստական է:

Բայց այս առիթով առաջանում են մի շարք հարցեր: Եթե այս օրենքի փոփոխությունն իրականացվի, ապա այն սեփականատերերը, որոնք իրենց բնակարանները արդեն գրավադրել են բանկերում և ունեն անչափահաս երեխաներ, այս փոփոխությունը կհամարեն ազդակ այն բանի, որ կարող են չվճարել իրենց վարկերի դիմաց, քանի որ նոր օրենքը թույլ չի տալիս իրենց զրկել գույքից:

Բացի այդ, մեր զրուցակից բանկերի ներկայացուցիչները պնդում են, որ եթե նման փոփոխություն ընդունվի, ապա դրանով խիստ կսահմանափակվի բանկերի գործունեությունը: Հայաստանում հիմնական գրավի առարկան մարդկանց բնակարաններն են, այդ բնակարանների ճնշող մեծամասնությունում գրանցված են անչափահաս երեխաներ, և եթե բանկերին արգելվում է բնակարանները վերցնել գրավի առարկա, ապա անհասկանալի է, թե ուրիշ էլ ինչ կարող են որպես գրավ վերցնել բանկերը:

Մեր զրուցակիցներն ասում են, որ դա կդժվարացնի ոչ միայն բանկիրների, այլ նաև այն մարդկանց կյանքը, ովքեր ցանկանում են վարկ վերցնել, սակայն բացի բնակարանից, գրավի այլ առարկա չունեն: Մի կողմից՝ թվում է, թե մարդկանց և նրանց երեխաներին պաշտպանում ենք փողոցում մնալու հեռանկարից, բայց մյուս կողմից՝ այդ նույն ընտանիքի հորը զրկում են վարկով գումար վերցնելու և ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքից, որի արդյունքում կարող էր բարելավվել ընտանիքի և այդ նույն երեխաների սոցիալական վիճակը: Կարող են ասել՝ թող բնակարանի փոխարեն այլ բան գրավադրվի, բայց այսօրվա հայաստանյան իրականությունն այն է, որ վարկերի ճնշող մեծամասնությունը տրամադրվում է բնակարանի գրավի դիմաց: Եվ այնպես էլ չէ, որ մարդիկ ունեն մի քանի բնակարաններ, որ կարողանան գրավի առարկա դարձնեն այն բնակարանները, որոնց վրա երեխաներ չկան գրանցված:

Այնպես որ, Բագրատյանի ներկայացրած նախագիծը առաջին հայացքից չափազանց հումանիստական է, բայց մյուս կողմից՝ այն բազմաթիվ խնդիրներ է հարուցելու, և հանրային աջակցության փոխարեն գործողության ընթացքում ավելի շատ հանրային դժգոհություն է առաջացնելու:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում