Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Եթե պետք է չեզոքություն պահպանի` ինչու էր նախարարը «Այո» քարոզում. «Սեյրան Օհանյանի հրահանգով» ազատված ակտիվիստը հակադարձում է

Քաղաքացիական ակտիվիստ, Պաշտպանության նախարարության խաղաղապահ զորքերում պայմանագրային հիմունքներով աշխատող Տիգրան Մազմանյանը նախօրեին պաշտպանության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից քաղաքական հայացքների համար։ Զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը մի քանի անգամ զգուշացրել է՝ ակցիաների չմասնակցել կամ դուրս գալ աշխատանքից։ Ի վերջո ընտրվել է երկրորդ տարբերակը։

Հունվարի 15-ին մարտական ծառայությունից վերադառնալուց հետո զորամասից կանչում են Տիգրանին, նրան ցույց են տալիս ազգային անվտանգության ծառայության կողմից պատճենահանված ֆեյսբուքյան էջի լուսանկարները, Տիգրանի լուսանկարը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ, գրառումները՝ պահանջելով բացատրություն տալ։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր չի հերքել ակտիվիստի պնդումները, որ վերջինս աշխատանքից ազատվել է քաղաքական հայացքների համար։

Ակտիվիստը հակադարձում է, եթե զինվորականությունը պետք է չեզոքություն պահպանի, ապա ինչու էր Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նախարարը «Այո»-ի քարոզ իրականացնում։

Տիգրանը նկատում է՝ իր հետ կատարվեց այն, ինչի դեմ ինքը պայքարում էր, հետևաբար կշարունակի ավելի ուժգին գործել։

Ակտիվիստը չի պատրաստվում դատական կամ այլ ճանապարհով վիճարկել իր աշխատանքից ազատման հրամանը։ Իմաստ չի տեսնում։ Իր հետ կատարվածը համարում է զգուշացում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ծառայությանը զուգահեռ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում