Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Շտուտգարտ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Տոմաս Տուխելի սաների հաղթանակով: «Մեղուներ»-ի կազմում աչքի ընկավ Մարկո Ռոյսը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը: Տանտերերի կազմում աչքի ընկավ Լուկաս Ռուպը:
Այսպիսով, «մեղուներ»-ն այս հաղթանակի շնորհիվ կարողացան դուրս գալ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ:
«Շտուտգարտ»-«Բորուսիա»` 1:3
0:1 Ռոյս (5՛), 1:1 Ռուպպ (21՛), 1:2 Օբամեյանգ (31՛), 1:3 Մխիթարյան (89՛)