Չինաստանում գրանցվել է «ներկրված» Զիկա վիրուսով վարակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Xinhuanet գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի պետական առողջապահական հարցերի մշտական և ընտանիքի պլանավորման կոմիտեի հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի շրջանի 34-ամյա բնակիչը եղել է Վենեսուելայում, որտեղ հունվարի 28-ին նա ունեցել է բարձր ջերմություն, գլխացավ և գլխապտույտ: Փետրվարի 5-ին նա վերադարձել է հայրենիք և ենթարկվել կարանտինի: Գործակալությունը նշում է, որ ներկա պահին տղամարդու վիճակը լավանում է: