Քենդալ Ջենները ներկայացրել է նորաձև հագուստի իր նոր հավաքածուն, որը նա ստեղծել է կրտսեր քրոջ` Քայլի Ջենների հետ: Հայտնի չէ, թե երբ նրանց հավաքածուն խանութներում կհայտնվի:
Քենդալի ցուցադրած կերպարը շատ հարմար է փակ երեկույթի կամ սիրելիի հետ կինո գնալու համար: Գորշ գույնի ասիմետրիկ կարճ զգեստը ցուցադրում է մոդելի ճկուն կառուցվածքը: Հագուստը համալրված է բարձրակրունկ «գլադիատոր» բոկոտիկներով: