ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է մեկնաբանել Նյու Հեմփշիրում փրայմերիզի արդյունքները, գրում է RIA Novosti-ն:
Լրագողներն Օբամայից հարցրել են, թե ըստ նրա ով կհաղթի փրայմերիզում:
«Գաղափար չունեմ»,- պատասխանել է նա:
Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատում է վերջին տարին և 2017-ին պաշտոնաթող կլինի` երկու քառամյա պաշտոնավարման ժամկետից հետո: