ԱՄՆ Վիսկոնսիա նահանգից հարբած զույգը բեռնատարի ղեկին է նստեցրել իրենց 9-ամյա դստերը: Միաժամանակ, սրահում գտնվել է նաև նրանց 11 ամսական փոքրիկը, հայտնում է Reuters-ը:
Նախնական լսումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին: Այնտեղ 36-ամյա Ջեյսոն Ռոտը և 32-ամյա Ամանդա Էգերտն իրենց մեղավոր չեն ճանաչել այն բանում, որ անզգուշության պատճառով երեխաներին վտանգի են ենթարկել:
Հունվարի 31-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել անկանոն շարժվող ավտոմեքենայի մասին: Արդեն կանգնած ավտոմեքենայում շերիֆի օգնականը գտել է այդ ընտանիքին: Երբ նա իմացել է, որ ավտոմեքենան երեխա է վարել, ծնողներին ձերբակալել է: Պարզվել է, որ երեխան ծնողներին և փոքրիկին տուն է հասցրել: