Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպի մամլո քարտուղար Ջոն Քիրբիի խոսքերը` «Դեմոկրատական միություն» (PYD) քրդական կուսակցության վերաբերյալ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դեսպանին ԱԳՆ-ում անհանգստություն են հայտնել` կապված PYD-ի վերաբերյալ պետդեպի արտահայտությունների հետ:
Ջոն Քիրբին ամենօրյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն «PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում»: