Ռուսաստանը գտնվում է այն «կպչուն մտքի իշխանության տակ», թե իրեն դիմակայում է ՆԱՏՕ-ն, և ԱՄՆ-ի հզորության հետ մրցակցելու նրա փորձերը կարող են մեզ դրդել նոր սառը պատերազմի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, գրում է BBC-ն:
«Նրանք չափից դուրս մտահոգված են, որ իրենց զսպում են»,- հավելել է նա:
Քլեփերը նաև հայտարարել է, որ ապագայում կարող է աճել կիբերհարձակումների թիվը: