2017 թվականի բյուջեի նախագծում Բարաք Օբաման առաջարկել է ավելի քան 19 միլիարդ դոլար ներդնել կիբերանվտանգության մեջ, ինչպես նաև հանձնաժողով է ստեղծել ազգային կիբերանվտանգությունն ամրացնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Որպեսզի ամերիկացիները լինեն անվտանգ, հարկավոր է մեծացնել համացանցի անվտանգությունը»,- լրագրողներին ասել է նա Սպիտակ տանը:
Բացի այդ, առաջարկվել է 3.1 միլիարդ դոլարի ֆինանսավորում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների մոդեռնացման ֆոնդ ստեղծելու համար, որը կնորացնի հին ինֆրաստրուկտուրան, ցանցերը և համակարգերը` ամենից առաջ պետական կառուցվածքներում: Պլանավորվում է նաև ստեղծել մշտական ախտորոշման և ռիսկերի վերացման ծրագիր: Նաև 62 միլիոն դոլար կտրամադրվի անձնակազմի ուսուցման համար: