«Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և շուտով մենք նրա հետ համաձայնության մասին հուշագիր կստորագրենք»,- այս մասին APA գործակալությանը հայտնել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նա նշել է, որ «Գազպրոմ»-ի հետ փաստաթղթի ստորագրման օրը դեռևս պարզ չէ, բայց դա շուտով տեղի կունենա:
Կալաձեն հավելել է, որ «Գազպրոմ»-ի և Վրաստանի կառավարության միջև ոչ մի խնդիր չկա: «Մեր միջև երբեք խնդիր չի եղել, բայց կա որոշակի հուշագիր, որը մենք յուրաքանչյուր տարի նորացնում և ստորագրում ենք»,- ասել է նա: