ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը Ռուսաստանի տեղեկատվական պատերազմում է մեղադրել, հաղորդում է Associated Press-ը:
«Մոսկվան շարունակում է առավել ագրեսիվ ռազմավարություն կիրառել տեղեկատվական պատերազմում, որը հիմնված է կարևոր ենթակառույցներ վնասելու հիման վրա և լրտեսելու նույնիսկ այն ժամանակ, երբ լրտեսությունն արձանագրվել և ուշադրությամբ հետևվում է»,- ասել է Քլեփերը:
Նրա խոսքերով` Ռուսաստանի գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի դեմ և խոչընդոտում են ամերիկյան հետախուզության գործողություններին: