Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

ՀՀԿ-ն վերցրեց ՄԻՊ-ի պաշտոնը և որոշեց ճզմել. իրավապաշտպան

«Հանրապետականը ինչպես որոշում՝ այնպես էլ հարցերը կարգավորում է: Իրենք են որոշում՝ ասենք, Մարդու իրավունքների պաշտպանը պե՞տք է գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Եթե անձը ցանկալի չէ իրենց համար, կարող են փոխել՝ իրենց ընտրությամբ և դա պարտադրել հանրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առնչությամբ իր կարծիքը հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի անձի դեմ ոչինչ չունի, նրան չի էլ ճանաչում, սակայն համարում է, որ Օմբուդսմենի պաշտոնը ենթադրում է ոչ թե գիտելիքներ, ինչը վկայակոչում են հանրապետականները, այլ «հեղինակություն, հանրության կողմից ճանաչում: Իսկ Արման Թաթոյանը չունի այդ անունը, և եթե նա նոր պետք է սկսի իրավապաշտպան գործունեությունը, չեմ կարծում, թե նա այդ պաշտոնին հարմար թեկնածու է»:

Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխանությունները միանշանակ խոնարհ թեկնածու են փնտրում. «Չեմ պատկերացնում առհասարակ Հանրապետականի հետաքրքրությունը մարդու իրավունքների ոլորտում: Այս կուսակցությունն ընդհանրապես մարդու իրավունքների հետ որևէ աղերս չունի»:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի անգամ կին պատգամավորները երբևէ չխոսեցին, օրինակ, 24-ամյա երիտասարդ աղջկան՝ Սյուզի Գևորգյանին գետնին գցելու, ծեծի ենթարկելու կամ այլ բռնությունների մասին:

Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ Արման Թաթոյանը երբեք չի հակադրվի Հանրապետական կուսակցությանը, և նա կաշխատի այն պայմանավորվածության շրջանակում, որ ձեռք է բերվել, այսինքն՝ նա կանի այնքան, որքան իրեն թույլ կտան. «Եթե նա շատ առաջ գնա, կարժանանա Կարեն Անդրեասյանի ճակատագրին»:

Անդրադառնալով նախկին Պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի հարցին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Կարեն Անդրեասյանը խախտել է պայմանավորվածությունը: Իսկ եթե նա բացահայտեր և իր հրաժարականի պատճառները ներկայացներ, ես կարծում եմ՝ կպատժվեր»:

Իրավապաշտպանը ափսոսանք է հայտնում, որ հանրապետականները Օմբուդսմենի պաշտոնը ճզմում են՝ նշանակելով չինովնիկների: Իսկ պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե 21-ամյա Տիգրան Մազմանյանը քաղաքական գործիչ է, Ժաննա Ալեքսանյանը համարում է անընդունելի՝ «հատկապես, որ այն մարդկային երանգներ չի պարունակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում