Երաժիշտ Ջոն Լենոնի մազափունջը, որը կտրվել է 1966-ին «Ինչպես ես հաղթել պատերազմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Դալլասում աճուրդի է հանվել, հաղորդում է The Rolling Stone-ը:
Երաժշտի մազերը մոտ 50 տարի պահպանվել են գերմանացի վարսահարդար Կլաուս Բարուկի մոտ: Նախնական արժեքը 12 հազար դոլար է: Heritage Auctions աճուրդի տան աճուրդը տեղի կունենա փետրվարի 20-ին: