Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի` անգլիական ակումբի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել կապ հաստատել միլանյան ակումբի հետ, սակայն ցանկանում են վերջինիս տրանսֆերը գնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 21 հանդիպման, դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: