Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Մի օր չեն կրակում, «անհանգստանում» ենք. սահմանամերձ գյուղի բնակիչները կատակում են վախը սրտում

Ոլորապտույտ ճանապարհը մեզ տանում է Տավուշ, տանում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ գյուղացին, իր կամքից անկախ, սահմանապահ է դարձել։ Իր կամքից անկախ  թշնամուն է դիմագրավում։ Տանում է Տավուշ, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Վերջին դեպքը դեռ թարմ է։ Անցած տարվա սեպտեմբերի 24-ին հակառակորդի ռմբակոծության հետևանքով Պառավաքար գյուղում մահացավ 82-ամյա մի կին, նույն օրը ևս երկու մահ գրանցվեց Բերդավանում՝ զոհերը կրկին կանայք էին։

Այստեղ տարեցների ցանկությունը մեկն է՝ ջահելներին տանեն գյուղից. չեն ցանկանում, որ նրանք էլ իրենց անցած ուղիով ապրեն։ Նրանց ցանկությանը ճիշտ հակառակ կարծիքի են հենց երիտասարդները. նրանք պապական խոսքն են հիշեցնում՝ թեկուզ հաց թխելու ալյուր էլ չունենան, թոնիրը միշտ վառ են պահելու, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ ադրբեջանական գյուղում, տեսնեն, որ հայկական գյուղը շեն է։

Արուսը մեկ երազանք ունի, որ  փոքրիկը խաղաղ երկնքի տակ մեծանա, խաղաղ երկինք, որ տեղացուն ոչ միշտ է հասու։

Ռազմիկ Թանդիլյանի տունն  ուղիղ կրակոցների տակ է։ Գյուղատնտեսը տարիների ընթացքում փորձառու ռազմագետ է դարձել՝ խորհուրդ է տալիս, թե ինչը կարելի է նկարահանել, ինչը՝ ոչ։ Դժվարանում է միայն մեկ հարցի պատասխանել՝ ե՞րբ է թշնամու կողմից հրադադար լինում։

Ռազմիկը իր տունը վերջին անգամ  նորոգել է սեպտեմբերի 24-ից հետո, երբ ադրբեջանական գնդակը այն մի լավ ծակծկել էր։ Հիմա մեկ-երկու հետք է միայն մնացել։

Ադրբեջանը քանդում է, Հայաստանի կառավարությունը վնասի փոխհատուցումն է կատարում։ Այստեղ նաև մի շարք արտոնություններ կան, որոնց մասին, սակայն, գյուղացին այնքան էլ ոգևորված չի խոսում։

Գյուղապետի տեղակալին խնդրում ենք ուղեկցել դեպի խաղողի այգիներ։ Պետք է սեփական աչքերով տեսնել այն տարածքը, որ անգամ անվճար մշակելու ցանկությունը ոչ մեկի մոտ ոգևորություն չի առաջացնում։

Այս տարածաշրջանի բնակիչները հաճախ են դիմում Կարմիր խաչի օգնությանը՝ ակնկալելով, որ միջազգային  կազմակերպությունը կմիջնորդի կրակոցները դադարեցնելու և գյուղացիներին բերքը դաշտերից հավաքելու հնարավորություն տալու հարցում: Ադրբեջանի համար, սակայն, միջնորդությունը մնում է օդում կախված։ Նրանք նույնիսկ այնքան հանդուգն են, որ կրակ են բացում Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում