Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայությունը հայտնել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հիմնել է NLP անունով հետախուզական կառույց։
Թուրքիայի 81 նահանգների անվտանգության ծառայությունները զգուշացվել են PKK-ի նոր պլանի մասին։ Թուրքական կողմի պնդմամբ՝ NLP-ն Հյուսիսային Իրաքում զբաղվելու է նաև նորակոչիկներին ռմբային հարվածներ հասցնելու, զինված գործողություններ, դարանակալումներ իրականացնելու, խանդակներ փորելու ուսուցմամբ։
Ընդգծվում է, որ PKK-ն քայլեր է գործադրում գարնանը՝ Նովրուզի կապակցությամբ ժողովրդին ոտքի հանելու ուղղությամբ։ Թուրքական հետախուզությունը հայտնել է, որ PKK-ն զենք է ստանալու Ռուսաստանից։