«Ալյանս» կուսակցության խոսնակ Վարդան Քոչարյանի հավաստմամբ՝ ԲՀԿ-ի հետ եղել են բանակցություններ միասնական թեկնածու ներկայացնելու և նրան պաշտպանելու շուրջ:
«Ամեն դեպքում դեռ ժամանակ կա, ԲՀԿ-ն դեռ ժամանակ ունի իր թեկնածուին ներկայացնելու, կարող են առաջադրել իրենց թեկնածուին: ԲՀԿ-ի հետ չի եղել պայմանավորվածություն այն մասին, որ Տիգրան Ուրիխանյանը պետք է ներկայացնի Մակար Եղիազարյանի թեկնածությունը»,- նշեց Վ. Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: