ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հավաստմամբ՝ մինչև այս պահը ներկայացվել է ՄԻՊ երկու թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան և Արման Թաթոյան:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում զետեղված է անհրաժեշտ ձևաթղթերի բազան, պարտադիր չէ հանձնաժողովից վերցնելը. «Մինչև երեկոյան ժամը 18.00 դեռևս ժամանակ կա. սպասենք, եթե առաջարկներ կան, այնուհետև կանցնենք հաջորդ փուլ: Հաջորդ փուլում պետք է տեսնենք՝ համապատասխանո՞ւմ են փաստաթղթերը ներկայացված չափանիշներին, այնուհետև կլինի նիստ, քննարկում թեկնածու ընտրելու հարցի շուրջ»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: