Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարող եք հույս դնել մեզ վրա. Շվեդիայի ԱԳ նախարար

Շվեդիան կողմ է Եվրամիության և Հայաստանի միջև հավակնոտ պայմանագրի ստորագրմանը: Այսօր Երևանում հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը՝ ողջունելով Բրյուսելի և Երևանի միջև բանակցությունների մեկնարկը՝ նոր իրավական փաստաթղթի ստորագրման նպատակով:

Տիկին Վալստրյոմն ասաց, որ Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագիրը ծառայելու է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի արժեքներին ու շահերին և օգտակար պլատֆորմ կստեղծի ապագա համագործակցության համար:

«Մենք արդեն սկսել ենք քննարկել շարունակական աշխատանքը Հայաստանում՝ ուղղված ուժեղ, ժողովրդավարական և արդյունավետ ինստիտուտների ստեղծմանը, որոնք հիմնվելու են օրենքի իշխանության վրա և ազատված են լինելու կոռուպցիայից»,- նշեց նա:

Հայտնի է, որ Շվեդիան Լեհաստանի հետ միասին եղել է Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի շարժիչ ուժը, առանցքային դերակատարը, և, ի դեպ, հենց Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլտն էր ժամանակին բավական կոշտ երկընտրանքի առջև դնում Հայաստանին՝ ասելով, թե Հայաստանը պիտի ընտրություն կատարի Ռուսաստանի և Եվրամիության միջև: Իսկ 2014-ին, երբ Հայաստանն արդեն հայտարարել էր Մաքսային միությանը միանալու մասին, իսկ Ուկրաինան ստորագրում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Երևանում էլ որոշ հույսեր կային, որ Հայաստանին էլ նման հնարավորություն կտրվի, Բիլտն ասաց, թե Հայաստանն «ուրիշ լիգայից» է և չի կարող դիտվել Ուկրաինայի հետ նույն շարքում:

Այսօրվա ասուլիսում, ցավոք, հնարավորություն չեղավ հարցնելու Շվեդիայի նոր գլխավոր դիվանագետին՝ արդյոք Շվեդիան շարունակո՞ւմ է որոշել այդ «լիգայի» անդամներին: Այդուհանդերձ, Մարգոտ Վալստրյոմը խոսեց Արևելյան գործընկերությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Եվրամիությունն այժմ ավելի անհատականացված մոտեցում է ցուցաբերելու այդ ծրագրի անդամներին, որոնց մեջ մտնում է նաև Հայաստանը, և աշխատելու է «ավելին՝ ավելիի» դիմաց սկզբունքով:

«Մենք այն երկրների շարքում ենք, որոնք ցանկանում են, որ Արևելյան գործընկերությունը շարունակվի և մնա Եվրամիության օրակարգում որպես գլխավոր հարց: Կարող եք վստահ լինել և հույս դնել մեզ վրա: Մենք պատասխանատվություն ենք զգում բոլոր այն երկրների համար, որոնց ներգրավել ենք: Մենք այստեղ ենք աջակցելու և օգնելու նպատակով և կարծում ենք, որ ինտենսիվ բանակցություններն առաջ գնալու լավագույն ճանապարհն են: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես են ընթանում բարեփոխումները»,- ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարարը:

Ավելացնենք, որ Շվեդիայի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանը և Շվեդիան ստորագրել են կրկնակի հարկումից ազատելու մասին համաձայնագիր, որն ուղղված է երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը և ներդրումների խրախուսմանը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում