ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հավաստմամբ՝ Տիգրան Ուրիխանյանի հետ նախնական քննարկումներ են եղել, որ ԱԺ Պետաիրավական հանձնաժողով ներկայացնեն իրավաբան Մակար Եղիազարյանին՝ որպես ՄԻՊ թեկնածու:
«Պետաիրավական հանձնաժողովում ԲՀԿ-ն ներկայացնում է Տիգրան Ուրիխանյանը, այսինքն՝ մենք այլ պատգամավոր չունենք: Այս պահի դրությամբ, որքանով տեղյակ եմ, պարոն Ուրիխանյանը Պետաիրավական հանձնաժողովից չի վերցրել անհրաժեշտ թղթերը նրան ներկայացնելու համար»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: