Ավստրալական մերձափնյա տարածքում նկատվել է շատ հազվագյուտ սպիտակ կրիա, հայտնում է BBC-ն: Փոքրիկ ալբինոսին գտել են կամավորները Քվինսլենդում կանաչ կրիայի 122 ձագերի մեջ:
Կամավորները նշել են, որ իրենք ցնցվել են: Նրանց խոսքով՝ յուրահատուկ կրիան իրեն առույգ է պահել, գնացել է դեպի ջուրը և ուրախությամբ լողացել է: Նշվում է, որ կրիան հիվանդ չի եղել, նա «պարզապես սպիտակ» է եղել:
Սովորաբար 1 000 կանաչ կրիայից միայն մեկն է հասնում հասուն տարիքի: Փորձագետների գնահատմամբ՝ ալբինոսի փրկվելու հնարավորություններն ավելի փոքր են: