Համացանցում հայտնվել են նոր Samsung Galaxy S7 ֆլագմանի առաջին «կենդանի» լուսանկարները, որի շնորհանդեսը պետք է տեղի ունենա փետրվարի 21-ին Բարսելոնում՝ MWC 2016 ցուցահանդեսի նախաշեմին: Լուսանկարները հրապարակել է վիետնամական Review Dao ռեսուրսը, որը նաև հաստատել է ապագա գաջետի մի շարք բնութագրեր:
Նշվում է, որ լուսանկարված ֆլագմանի հետևի պանելը պլաստիկից է, ոչ թե ապակուց: Սակայն կայքը նշում է, որ դա կարող է կապված լինել նրա հետ, որ լուսանկարված գաջետը սարքի նախատիպն է, ոչ թե դրա կոմերցիոն տարբերակը:
Նշվում է նաև, որ նոր ֆլագմանն առանձնանում է Exynos պրոցեսորով, որը 15%-ով ավելի արդյունավետ է, քան Snapdragon 820 չիպով մոդելները: Այն նաև ավելի քիչ էներգիա է սպառում:
Ֆլագմանն ունի արագ լիցքավորման նոր տեխնոլոգիա, որը հնարավոորւթյուն է տալիս 80%-ով լիցքավորվել մեկուկես ժամում: Գաջետը նաև կունենա 12-մեգապիքսելանոց տեսախցիկ: