Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում այցելել է 37 հազար 381 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 361 երեխա՝ 185 տղա, 176 աղջիկ: