ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականին իրականացնելու է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնմանն ուղղված ծրագրեր: Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:
Մասնավորապես, նախատեսվում է վերահրատարակել ազգային փոքրամասնությունների դպրոց¬ների համար 4 անուն դասագրքեր (եզդիերեն): Բացի այդ, կազմակերպվելու է հանրակրթական դպրոց¬ների եզդիերենի 20 և քրդերենի 16 ուսուցիչների` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վերապատրաստում: